• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան

20 դեկտեմբերի, 2024

2024թ. դեկտեմբերի 16-ից 20-ը պաշտոնական այցով Հնդկաստան է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար ու վստահություն հայտնել, որ այս այցով նոր էջ է բացվելու երկկողմ հարաբերություններում: Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու ընդգծել, որ Հնդկաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է: Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերող թեմային։
Դեկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի հուշահամալիր։ Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի (Ռաջյա Սաբհա) նախագահ, Հնդկաստանի փոխնախագահ Շրի Ջագդիփ Դհանկարի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել միջխորհրդարանական հարաբերություններին, կրթական, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը շրջել է նաև Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Նույն օրը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու: Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարևոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար: Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաև որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից: ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետևել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21583&year=2024&month=12&day=19&lang=arm&enc=utf8

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21583&year=2024&month=12&day=19&lang=eng&fbclid=IwY2xjawHp2_NleHRuA2FlbQIxMAABHQX1ZcTWFhW-5NMtWSs-p4T2Uy6emqh2x3YJOympGbKoJCVxxYgNyYaglw_aem_1TlDupRiagy03nmtYSREXA

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21567&year=2024&month=12&day=16&lang=arm

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21567&year=2024&month=12&day=16&lang=arm

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21575&year=2024&month=12&day=17&lang=arm

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21575&year=2024&month=12&day=17&lang=eng

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21578&year=2024&month=12&day=18&lang=arm

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21578&year=2024&month=12&day=18&lang=eng

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21583&year=2024&month=12&day=19

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21583&year=2024&month=12&day=19&lang=eng

https://www.facebook.com/100068952725908/videos/pcb.913795954262154/1576322836337209

https://www.facebook.com/100068952725908/videos/pcb.914535990854817/1304148223939441

https://www.facebook.com/100068952725908/videos/pcb.915218267453256/1500821077276760

https://www.facebook.com/parliament.am/videos/932184101829244

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: